Ռեալը ցանկանում է ձեռք բերել Նապոլիի կիսապաշտպանին

12:43 25.06.2019

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Նապոլիի» կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսի ծառայություններով, հաղորդում է AS-ը:

Նեապոլյան ակումբը չի ցանկանում բաժանվել հեռանկարային ֆուտբոլիստից, որն իրեն վատ չի դրսևորում Եվրոպայի երիտասարդական առաջնությունում։ Իտալական ակումբը Ռուիսին ձեռք է բերել մեկ տարի առաջ «Բետիսից» 30 միլիոն եվրոյով: Այժմ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը բավականին բարձրացել է: Նշվում է, որ Ռուիսը կարող է ընդգրկվել Խամեսի գործարքի մեջ, որը մոտ է իտալական ակումբ տեղափոխվելուն:

Ավարտված մրցաշրջանում 23-ամյա իսպանացին մասնակցել է 27 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...