Լուկակուն հաստատել է, որ ցանկանում է հեռանալ Մանչեսթեր Յունայթեդից

22:21 25.06.2019

Ռոմելու Լուկակուն հայտնել է «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությանը, որ ցանկանում է հեռանալ ակումբից։ 

Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, ֆուտբոլիստի գործակալ Ֆեդերիկո Պաստորելոն հաստատել, էր «Ինտերը» հետաքրքրված է Լուկակուի ծառայություններով։ Հաղորդվում է, որ գործակալը անգամ հանդիպումներ է ունեցել «ներաձուրիների» ներկայացուցիչների հետ։ 26-ամյա հարձակվողը հայտնել է ակումբի ղեկավարությանը, որ ցանկանում է հեռանալ, քանի որ իրեն կարևոր ֆուտբոլիստ չի զգում Օլե-Գունար Սուլշերի ենթակայության տակ։ 

«Մանչեսթեր Յունայթեդը» 75 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց պատրաստ է բաց թողնել բելգիացի հարձակվողին։ Միլանի «Ինտերի» նորանշանակ գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով։ 

Ռոմելու Լուկակուն հանդես է գալիս «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում 2017 թվականից։ Նա համալրել է «կարմիր սատանաների» շարքերը «Էվերթոնից»։ Ավարտված մրցաշրջանում Լուկակուն ՄՅՈւ-ի կազմում 15 գոլ է խփել ու 4 գոլային փոխանցում է կատարել մասնակցած 45 խաղերում։ 

Share |

Լրահոս

Loading...