Ֆուտրե. Ռոնալդուն լեգենդ է ու առասպել

18:44 25.06.2019

Պորտուգալիայի հավաքականի ու Մադրիդի «Աթլետիկոյի» նախկին ֆուտբոլիստ Պաուլու Ֆուտրեն կարծիք է հայտնել «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին:

«Ես արդեն բազմիցս ասել եմ լրագրողներին, որ իրենք ստիպված են լինելու բառարաններում նոր ածականներ ավելացնել, փնտրել այլ ֆանտաստիկ բառեր, քանի որ Ռոնալդուի վերաբերյալ արդեն ամեն բառ օգտագործված է: Ես կանգ կառնեի երկու բառի վրա, որոնցից չեմ հոգնում. լեգենդ ու առասպել: Մնացած բոլորը՝ հանճար, ֆանտաստիկ, ֆենոմեն, այլմոլորակային, հիանալի, բացառիկ, ես հոգնել եմ լսել ու ասել», - Ֆուտրեի խոսքերն է մեջբերել Goal.com-ը: 

Ռոնալդուն Մադրիդի «Ռեալից» «Յուվենտուս» տեղափոխվեց նախորդ ամռանը: Պորտուգալացու տրանսֆերը «Ծեր սինյորայի» համար 117 միլիոն եվրո արժեցավ: Ավարտված մրցաշրջանում պորտուգալացին մասնակցել է 43 խաղի: Նրա ակտիվում 28 գոլ է ու 13 գոլային փոխանցում:

Share |

Լրահոս

Loading...