Դավիթ Գրիգորյան. Սխալներս գիտեմ և կաշխատեմ այդ ուղղությամբ

16:53 25.06.2019

Եվրոպական խաղերում արծաթե մեդալակիր դարձած սամբիստ Դավիթ Գրիգորյանն (82 կգ) ամփոփել է իր ելույթները.

«Մրցավարությունը շատ արդար էր: Շատ արդար էին դատում էին: Եզրափակիչ դուրս գալու համար գոտեմարտեցի Վրաստանի ներկայացուցիչ Բեսարիոն Բերուլավայի հետ, որն աշխարհի գործող չեմպիոնն է: Շատ դժվար գոտեմարտ էր: Կարողացա հաղթել փոքր առավելությամբ և դուրս գալ եզրափակիչ:

Վերջին գոտեմարտս չստացվեց, սակայն ես իմ սխալները գիտեմ և կաշխատեմ այդ ուղղությամբ: Աշխարհի առաջնությունում ևս կհանդիպենք. ես այդ ժամանակ ամեն ինչ ցույց կտամ»,- ասում է Գրիգորյանը:

Եվրոպական խաղերում Դավիթ Գրիգորյանը (82 կգ) պայքարը սկսեց 1/4 եզրափակչից, որտեղ 3-1 հաշվով հաղթեց իտալացի Միշելի Ալսիոյին։ Կիսաեզրափակչում Գրիգորյանը 1-0 հաշվով հաղթեց Բեսարիոն Բերուլավային, սակայն եզրափակիչ գոտեմարտում հայ սամբիստը 0-7 հաշվով պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Անդրեյ Պերեպելյուկին՝ դառնալով Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր:


Լուսանկարը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Facebook-ի էջից

Share |

Լրահոս

Loading...