Սանեն հրաժարվել է տեղափոխվել Գերմանիա

11:39 25.06.2019

«Մանչեսթեր Սիթիի» 23-ամյա կիսապաշտպան Լերոյ Սանեն հրաժարվել է տեղափոխվել «Բավարիա» և մտադիր է մնալ «Մանչեսթեր Սիթիում»:

Sueddeutsche.de-ի տեղեկություններով՝ ֆուտբոլիստը գերմանական ակումբին հայտնել է իր ծրագրերի մասին դեռ մի քանի շաբաթ առաջ։ «Բավարիան» պատրաստ էր խոշոր գումար վճարել Սանեի համար, սակայն այդպես էլ չհաջողվեց համոզել ֆուտբոլիստին վերադառնալ Գերմանիա։

Երիտասարդ գերմանացին 2016-ին կարող էր տեղափոխվել «Բավարիա», սակայն այդ ժամանակ մյունխենյան ակումբը հրաժարվել էր գործարքից:

Ավարտված մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 31 հանդիպման՝ դառնալով 10 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...