Սավիչը մոտ է ՊՍԺ տեղափոխվելուն

00:35 25.06.2019

«Լացիոյի» կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը ամենայն հավանականությամբ կտեղափոխվի Ֆրանսիա:

Ինչպես պնդում է սերբական Blic կայքը, 24-ամյա ֆուտբոլիստը կտեղափոխվի ՊՍԺ։ Նշվում է, որ ակումբների միջև նրա տրանսֆերի շուրջ բանակցությունները ավարտական փուլում են։

24-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ արդեն համաձայնեցված է, սակայն դեռ չի ստորագրվել: Մանրամասները չեն հաղորդվում:

Սերբ ֆուտբոլիստը ավարտված մրցաշրջանում մասնակցել է 31 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...