Սևիլիայի ֆուտբոլիստը մահվան ելքով ավտովթարի պատճառ է դարձել

19:23 25.06.2019

«Սևիլիայի» պահեստային թիմի հարձակվող Խոաո Մալեկը ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից է դարձել: Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն՝ հունիսի 23-ին 20-ամյա ֆուտբոլիստն իր ավտոմեքենայով գերազանցել է արագությունը, կորցրել մեքենայի վերահսկողությունն ու գլորվել հանդիպակաց երթևեկող մեքենայի դիմաց: Այդ մեքենայում եղել է զույգ, որը նախօրեին նշանադրվել էր ու պատրաստվում էր հարսանիքի: Բախման հետևանքով նրանք մահացել են: 

Ենթադրվում է, որ Մալեկը մեքենայի ղեկին եղել է ալկոհոլի ազդեցության տակ: 

Նշենք, որ ֆուտբոլիստը «Սևիլիայի» պահեստային թիմում հանդես է գալիս վարձակալության հիմունքներով: Նա «Սևիլիա Աթլետիկոյին» միացել է նախորդ տարի, վարձակալության պայմանագիրը նախատեսված է մինչև հունիսի 30-ը: Թիմը ելույթ է ունենում Իսպանիայում ուժեղությամբ երրորդ դիվիզիոնում:

Share |

Լրահոս

Loading...