Պաշտոնական. Յունիոր Սևանը անվանափոխվել է և կխաղա Սևանում

16:36 25.06.2019

«Յունիոր Սևան» ֆուտբոլային ակումբը պաշտոնական հայտարարություն է տարածել, որում նշված է անվանափոխության, Բարձրագույն խմբում չխաղալու և Սևան քաղաքում հանդես գալու մասին.

«Հարգելի ֆուտբոլասերներ, ինչպես հայտնի է «Յունիոր Սևան» ՖԱ-ն դարձել է Հայաստանի առաջին խմբի 2018/19 մրցաշրջանի չեմպիոն։ Սակայն բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցելու համար ակումբը չի ստացել արտոնագիր: Այդ առիթով ակումբը ՀՖՖ-ին դիմել էր դիմում-խնդրանքով, որպեսզի բացառության կարգով արտահերթ կերպով ստանար արտոնագիր և առաջիկա մրցաշրջանում հանդես գար բարձրագույն խմբում։ Սակայն ՀՖՖ-ն մանրամասն ուսումնասիրություններից հետո որոշում է կայացրել, որ «Յունիոր Սևանը» առաջիկա մրցաշրջանում չի կարող հանդես գալ բարձրագույն խմբում:

Այնուամենայնիվ մեր ակումբը շնորհակալություն է հայտնում ՀՖՖ-ին, հարգում այդ որոշումը: Վստահ ենք, որ այն կայացվել է արդարության և ողջամտության սկզբունքներից ելնելով: Առաջիկա մրցաշրջանում մեր ակումբը կրկին հանդես կգա առաջին խմբի առաջնությունում և կրկին կպայքարի չեմպիոնության և բարձրագույն խմբում հայտնվելու համար: Մոտ օրերս կհստակեցվի Սևանի մարզադաշտի աշխատանքների ավարտման ժամկետները և ակումբը առաջիկա մրցաշրջանում հանդես կգա արդեն Սևան քաղաքում: Առաջիկայում նաև կհայտնենք թիմում նոր համալրումների և թիմից հեռացած ֆուտբոլիստների մասին։ Հունիսի 27-ից թիմը կվերսկսի մարզումները պատրաստվելով նոր մրցաշրջանին։

Սիրով ուզում ենք նաև հայտնել, որ այսուհետ ակումբը հանդես կգա նոր անվանումով՝ ՖԱ «Սևան»։

 

 

Share |

Լրահոս

Loading...