Սիմոն Մինյոլեն կարիերան կարող է շարունակել ԱՊԼ-ի մեկ այլ ակումբում

21:08 25.06.2019

«Լիվերպուլի» դարպասապահ Սիմոն Մինյոլեն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ ակումբից։ 

Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը՝ հղում կատարելով Evening Standart-ին, բելգիացի դարպասապահի ծառայություններով հետաքրքրված է «Քրիսթալ Փելասը»։ «Արծիվները» պատրաստ են 8 միլիոն ֆունտ ստերլինգ վճարել Մինյոլեի համար։ 

Սիմոն Մինյոլեն Ալիսոնի ժամանումից հետո նախորդ մրցաշրջանում «ամրապնդվել» էր պահեստային նստարանին։ 31-ամյա դարպասապահը չի բացառել, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հնարավոր է հեռանա «Լիվերպուլից»՝ տեղափոխվելով այնպիսի թիմ, որտեղ կունենա կայուն խաղաժամանակ։ 

Մինյոլեն հանդես է գալիս «Լիվերպուլի» կազմում 2013 թվականից։ Ավարտված մրցաշրջանում «մերսիսայդցիների» կազմում նա մասնակցել է ընդամենը երկու հանդիպման։ 

Share |

Լրահոս

Loading...