Ումտիտի. Երբեք ավելի լավ բանի մասին չեմ երազել, քան Բարսելոնայում խաղալն է

23:20 25.06.2019

«Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտին նշել է, որ երջանիկ է կատալոնական ակումբում խաղալու և Բարսելոնայում ապրելու համար:

«Ինձ համար Բարսելոնան լավագույն վայրն է կյանքի ու կարիերայի տեսանկյունից: Ընդհանուր իրավիճակը, մարդկանց մենթալիտետը, իմ թիմը, թիմակիցները... Այս ամենը լիովին գոհացնում է ինձ: Ես երբեք ավելի լավ բանի մասին չեմ երազել, քան «Բարսելոնայում» խաղալն է: Ես երջանիկ եմ, որ կարող եմ ապրել իմ կրքով և դա անել կատալոնական թիմում», - Ումտիտիի խոսքերն է մեջբերել Marca-ն:

Ումտիտին «Բարսելոնա» է տեղափոխվել 2016 թվականի ամռանը ֆրանսիական «Լիոնից»: Նրա տրանսֆերն այն ժամանակ արժեցել էր 25 միլիոն եվրո: Ավարտված մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 15 խաղի: Նրա ակտիվում 1 գոլային փոխանցում է: Այժմ տրանսֆերային պատուհանում Ումտիտին գնահատվում է 70 միլիոն եվրո:

Share |

Լրահոս

Loading...