Ուրուգվայը հաղթեց Չիլիին և դուրս եկավ փլեյ-օֆֆ (տեսանյութ)

08:21 25.06.2019

Ֆուտբոլի Ամերիկայի Գավաթի խմբային փուլի երրորդ տուրում Ուրուգվայի հավաքականը C խմբում 1:0 հաշվով առավելության հասավ Չիլիի հավաքականի նկատմամբ:

Հանդիպումը կայացել է Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա-Մարիո Ֆիլյու» ստադիոնում։ Միակ գոլը գրանցվել է խաղի 82-րդ րոպեին: Աչքի է ընկել Էդինսոն Կավանին՝ Ռոդրիգեսի փոխանցումից հետո: 32-ամյա հարձակվողի համար այս գոլը երկրորդն էր մրցաշարում։

Խմբի մյուս խաղում Էկվադորի հավաքականը ոչ ոքի խաղաց Ճապոնիայի թիմի հետ՝ 1:1: Հաշիվը բացվել է 17-րդ րոպեին։ Գոլի հեղինակ է դարձել ճապոնացի Սեյա Նակաձիման։ 35-րդ րոպեին Անխել Մենան հավասարեցրել է հաշիվը՝ սահմանելով հանդիպման վերջնական հաշվիվը:

Ուրուգվայը, հավաքելով 7 միավոր, C խմբի մրցաշարային աղյուսակի առաջին տեղում է, իսկ Չիլին 6 միավորով՝ 2-րդ տեղում։ Երկու թիմերն էլ դուրս են եկել փլեյ-օֆֆ։ Ճապոնիան (2) եւ Էկվադորը (1) լքում են մրցաշարը:

Share |

Լրահոս

Loading...