Մինսկ-2019․ Անուշ Գրիգորյանը պարտվեց քառորդ եզրափակչում

20:18 26.06.2019

Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը (51 կգ) ավարտեց իր ելույթները Եվրոպական երկրորդ խաղերում՝ քառորդ եզրափակչում պարտվելով  Լեհաստանի ներկայացուցիչ Սանդրա Դրաբիկին 0։5 հաշվով ու չկարողանալով դուրս գալ կիսաեզրափակիչ։

Հիշեցնենք՝ մեր մարզուհին պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 5։0 հաշվով հաղթել էր Չեխիայի ներկայացուցիչ Նելա Ֆրեյհերովային։

Այսօր պայքարի դուրս եկած հայ բռնցքամարտիկներից Բարեղամ Հարությունյանը (52 կգ) և Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ) ևս պարտվել են քառորդ եզրափակչում։

Այսօրվա իրենց մենամարտերը դեռ չեն անցկացրել Կարեն Տոնականյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ) և Գոռ Ներսեսյանը (81 կգ)։

Share |

Լրահոս

Loading...