Արամ Ավագյանը հայր է դարձել

20:00 26.06.2019

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը հայր է դարձել։

ArmSport-ին հայտնի է դարձել, որ 28-ամյա մարզիկի ու իր կնոջ՝ Լիանայի, առաջնեկը տղա է։ Ծնողները նրան տվել են Արտյոմ անունը։

Շնորհավորում ենք մեր մարզիկին՝ որդու լույս աշխարհ գալու առթիվ, իսկ փոքրիկին մաղթում ենք առողջ և անհոգ մանկություն։

Արամ Ավագյանը, որն արդեն մոտ երկու ամիս է՝ մարզվում է Glendale Fighting Club-ում, ավելի վաղ ArmSport-ի հետ զրույցում հայտնել էր, որ հուլիսի կեսերին նորից կվերադառնա ԱՄՆ՝ մարզումային գործընթացը շարունակելու համար։

Share |

Լրահոս

Loading...