Արտակ Ալեքսանյանը և ևս 12 ֆուտբոլիստ տեղափոխվեց Արարատ

20:24 26.06.2019

Երևանի «Արարատը» նոր համալրումներ ունի։ Թիմին են միացել Արտակ Ալեքսանյանը, Ալեքսանդր Կոզլովը, Ալբերտ Մնացականյանը, Կոնստանտին Մորոզովը, Սերգեյ Ռևյակինը, Դենիս Շևչուկը, Դավիթ Խուրսիձեն՝ «Արարատ Մոսկվայից»:

Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը։

«Արարատի» կազմը համալրեն են նաև Արկադի Կալաջյանը՝ «Սոչիից», Դմիտրի Ռիժովը՝ «Ակրոն Տոլյատիից», Իվան Սպիչկան՝ «Վերեսից», Տեյմուրազ Տոբոևը՝ «Սպարտակ Վլադիկավկազից», Վալերի Յարոշենկոն՝ «Ռոստով II»-ից, ինչպես նաև Գեորգի Չելիձեն, որը Ռուսաստանի Մ19 հավաքականի խաղացող է:

Ֆուտբոլիստների հետ կնքվել է երկու տարվա պայմանագիր:

Share |

Լրահոս

Loading...