Մինսկ-2019․ Գոռ Ներսեսյանը հաղթեց թուրք բռնցքամարտիկին և դուրս եկավ կիսաեզրափակիչ

22:38 26.06.2019

81 կգ քաշային բռնցքամարտիկ Գոռ Ներսիսյանը Մինսկում ընթացող Եվրոպական երկրորդ խաղերում դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։

19-ամյա մարզիկը քառորդ եզրափակչում 3։2 հաշվով փայլուն հաղթանակ է տարել Թուրքիայի ներկայացուցիչ Բայրամ Մալկանի նկատմամբ։

Գոռը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից՝ հաղթելով Կոսովոյի ներկայացուցիչ Արդիտ Դելիյային։ 1/8 եզրափակչում հայ բռնցքամարտիկը 5։0 հաշվով առավելության էր հասել մոլդովացի Անդրեյ Չիրյաչովի նկատմամբ։

Հունիսի 28-ին կայանալիք կիսաեզրափակչում Ներսեսյանը մենամարտելու է բրիտանացի Բենջամին Ուիտակերի հետ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրոպական երկրորդ խաղերի կիսաեզրափակիչ են դուրս եկել նաև Կարեն Տոնականյանը (60 կգ), Արթուր Հովհաննիսյանը (49 կգ) և Հովհաննես Բաչկովը (64 կգ)։

Հունիսի 26-ին ռինգ դուրս եկած հայ բռնցքամարտիկներից Անուշ Գրիգորյանը (51 կգ), Բարեղամ Հարությունյանը (52 կգ) և Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ) պարտվել են 1/4 եզրափակչում։

Share |

Լրահոս

Loading...