Մինսկ-2019․ Կարեն Տոնականյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ

21:36 26.06.2019

Բռնցքամարտիկ Կարեն Տոնականյանը (60 կգ) Մինսկում ընթացող Եվրոպական երկրորդ խաղերում դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։

Հայ մարզիկը քառորդ եզրափակչում 3։2 հաշվով առավելության է հասել բրիտանացի Ֆրենչ Կալումի նկատմամբ։

Հունիսի 28-ին կայանալիք կիսաեզրափակիչում Տոնականյանը մրցելու է Բելառուսի ներկայացուցիչ Դմիտրի Ասանովի հետ։ Կարեն Տոնականյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 5։0 հաշվով հաղթել էր իսպանացի Քրիստիան Վասկեսին։

Տոնականյանը Եվրոպական խաղերի կիսաեզրափակչում Հայաստանը ներկայացնող երկրորդ բռնցքամարտիկն է։ Հունիսի 25-ին կիսաեզրափակիչի ուղեգիր էր նվաճել Արթուր Հովհաննիսյանը (49 կգ):

Հիշեցնենք, որ այսօր պայքարի դուրս եկած հայ բռնցքամարտիկներից Անուշ Գրիգորյանը (51 կգ), Բարեղամ Հարությունյանը (52 կգ) և Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ) պարտվել են 1/4 եզրափակչում։ Հունիսի 26-ին ռինգ դուրս կգան նաև Հովհաննես Բաչկովը (64 կգ) և Գոռ Ներսեսյանը (81 կգ)։

Share |

Լրահոս

Loading...