Մինսկ-2019․ Լիլիթ Պողոսյանը չհաղթահարեց խմբային փուլի արգելքը

18:17 26.06.2019

Մինսկում ընթացող Եվրոպական երկրորդ խաղերի բադմինթոնի մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Լիլիթ Պողոսյանը չկարողացավ հաղթահարել խմբային փուլի արգելքը։

Վերջին խաղում մեր մարզուհին 21։12, 21։3 հաշվով պարտություն կրեց A խմբի առաջատար, դանիացի Լին Կյաերսֆելդից ու չկարողացավ դուրս գալ խմբից։

Մեկնարկային խաղում Լիլիթը 0-2 հաշվով պարտվել էր Իսրայելի ներկայացուցիչ Կեսենիա Պոլիկարպովային, իսկ երեկ երկու սեթում փայլուն հաղթանակ էր տարել Մոլդովայի ներկայացուցիչ Վլադա Ջինջայի նկատմամբ՝ 21-15, 23։21 հաշվով։

Հիշեցնենք՝ Եվրոպական երկրորդ խաղերում Լիլիթ Պողոսյանը հանդես էր գալիս վնասվածքով։

Share |

Լրահոս

Loading...