Մահրեզը 4 հազար եվրոյի դատը պարտվել է դայակին

21:10 26.06.2019

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռիյադ Մահրեզը տանուլ է տվել իր երեխաների նախկին դայակի՝ Կատալինե Միրաֆլորեսի դեմ դատը։

Այս մասին հայտնում է The Sun-ը։

Աղբյուրի փոխանցմամբ, ֆուտբոլիստն ու իր կինը՝ Ռիտան, անհիմն կերպով իրենց 4 երեխաներին խնամող դայակի աշխատավարձից 4 հազար եվրո պահում են կատարել։ Դրանից հետո, Միրաֆլորեսը, որը 2018 թվականից աշխատել է Մահրեզի ընտանիքում, դիմել է դատարան և շահել է դատը։

Ֆուտբոլիստից պահանջել են վճարել դայակին նշված գումարն ու փոխհատուցել նաև հայցադիմումի գումարը՝ 167 եվրո։

Մահրեզը «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել անցած տարվա ամռանը «Լեսթեր Սիթիից»։ Ալժիրցու տրանսֆերի համար «Մանչեսթեր Սիթին» 67,8 մլն եվրո է վճարել։ Ֆուտբոլիստի աշխատավարձն Անգլիայի գործող չեմպիոնի կազմում տարեկան 11,6 մլն եվրո է կազմում։

Share |

Լրահոս

Loading...