ՊՍԺ-ն Մբապեին 230-250 մլն եվրո է գնահատում

20:41 26.06.2019

ՊՍԺ-ն կողմնորոշվել է հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերային արժեքի հարցում։ Այս մասին, L'Equipe-ին հղում կատարելով, հայտնում է AS-ը։

Աղբյուրի փոխանցմամբ, փարիզեցիները պատրաստ կլինեն դիտարկել 20-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված ակումբի առաջարկը, եթե նրա համար նվազագույնը 230-ից 250 մլն եվրո առաջարկեն։

Մբապեն ՊՍԺ է տեղափոխվել «Մոնակոյից» 2017 թվականի ամռանը վարձակալության հիմունքներով։ Մեկ տարի անց փարիզեցիները գնել են հարձակվողի տրանսֆերը 135 մլն եվրոյի դիմաց։ 

Ավարտված մրցաշրջանում ֆուտբոլիստն ակումբային մակարդակում 43 հանդիպման է մասնակցել։ Հարձակվողի ակտիվում 39 գոլ և 17 գոլային փոխանցում կա։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառը։ Ավելի վաղ Մբապեն ակնարկել է, որ այս ամառ կարող է փոխել ակումբը։

Share |

Լրահոս

Loading...