Մինսկ-2019․ Վալոդյա Ֆրանգուլյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի

19:43 26.06.2019

Ազատ ոճային ըմբիշ, 65 կգ քաշային Վալոդյա Ֆրանգուլյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի՝ բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստանալու համար։

1/8 եզրափակչում Ֆրանգուլյանի մրցակիցը՝ Ադրբեջանի ներկայացուցիչ Հաջի Ալիևը, որին մեր ըմբիշը 0։6 հաշվով պարտվել էր, դուրս է եկել եզրափակիչ՝ կիսաեզրափակչում առավելության հասնելով Ուկրաինան ներկայացնող հայազգի ըմբիշ Գոռ Հովհաննիսյանի նկատմամբ (4:4):

Եզրափակչում Ալիևի մրցակիցը կլինի 2018թ.-ի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 2016թ.-ի օլիմպիական չեմպիոն, վրացի Վլադիմիր Խինչեգաշվիլին։

Իսկ Ֆրանգուլյանը սփոփիչ գոտեմարտում կմրցի բելառուս Գեորգի Կոլիևի հետ։ Բելառուս ըմբիշին հաղթելու դեպքում Ֆրանգուլյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտի Գոռ Հովհաննիսյանի հետ:

Հիշեցնենք՝ Հայաստանի ներկայացուցիչներից այսօր պայքարի էր դուրս եկել նաև ազատ ոճային ըմբիշ Սարգիս Հովսեփյանը (97 կգ), որը ևս պարտվել էր 1/8 եզրափակչում՝ 2։13 հաշվով զիջելով վրացի Էլիզբար Օդիկաձեին։ Վրաստանի ներկայացուցիչը եզրափակիչ դուրս չի եկել, ու Հովսեփյանը վերջնականապես դուրս է մնացել պայքարից։

Share |

Լրահոս

Loading...