Դժվար է բառերով նկարագրել, թե ինչ եմ զգում․ Կարեն Տոնականյան

22:08 26.06.2019

60 կգ քաշային բռնցքամարտիկ Կարեն Տոնականյանը Մինսկում ընթացող Եվրոպական երկրորդ խաղերի կիսաեզրափակիչ դուրս գալուց հետո նշել է, որ դժվարանում է բառերով նկարագրել, թե ինչ է զգում։

«Առաջին անգամ եմ մեծ ռինգում այսպիսի մեծ արդյունք գրանցել։ Նույնիսկ դժվար է բառերով նկարագրել, թե ինչ եմ զգում։ Շատ ուրախ եմ։ Թվում է՝ սա երազ է»,- ՀԱՕԿ-ի հետ զրույցում նշել է հայ բռնցքամարտիկը ու մեկնաբանել մենամարտը․

«Առաջին ռաունդը լավ ստացվեց։ Մրցակիցը բարձր որակներ ուներ, հասկացավ, որ տանուլ է տալիս, փոխեց մարտավարությունը։Երրորդում նորից կարողացա գտնել ինձ ու առավելության հասնել»։

Հայ մարզիկը քառորդ եզրափակչում 3։2 հաշվով առավելության է հասել բրիտանացի Ֆրենչ Կալումի նկատմամբ ու դուրս եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։

Հունիսի 28-ին կայանալիք կիսաեզրափակիչում Տոնականյանը մրցելու է Բելառուսի ներկայացուցիչ Դմիտրի Ասանովի հետ։

Share |

Լրահոս

Loading...