Արթուր Եդիգարյանը 32 տարեկան է

21:26 26.06.2019

Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Արթուր Եդիգարյանն այսօր՝ հունիսի 26-ին, նշում է ծննդյան 32-րդ տարեդարձը։

ArmSport-ը շնորհավորում է փորձառու ֆուտբոլիստին ծննդյան օրվա առթիվ՝ մաղթում առողջություն ու նորանոր հաջողություններ։

Հիշեցնենք՝ Արթուր Եդիգարյանը մայիսի վերջին հայտարարեց «Ալաշկերտից» հեռանալու մասին։ Նա թիմին էր միացել 2016-ի ձմռանը։ «Ալաշկերտի» հետ դարձել է Հայաստանի չեմպիոն, գավաթակիր ու սուպերգավաթակիր։ 

Մեզ հետ զրույցում ֆուտբոլիստն ավելի վաղ հայտնել էր, որ շուտով հայտնի կդառնա, թե որտեղ կշարունակի կարիերիան։

Share |

Լրահոս

Loading...