Պաշտոնական. Բարսելոնայի ֆուտբոլիստը տեղափոխվեց Էվերթոն

09:21 26.06.2019

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրե Գոմեշը կշարունակի կարիերան «Էվերթոնում» մշտական հիմունքներով:

Լիվերպուլյան ակումբը 25-ամյա պորտուգալացուն գնել է 22 միլիոն ֆունտով (գումարած 25 միլիոն եվրո  բոնուսներ) և նրա հետ կնքել  պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը:

Նախկինում «Բարսելոնան» Անդրե Գոմեշին գնել էր «Վալենսիայից» 37 միլիոն եվրոյով: Ֆուտբոլիստը կատալոնացիների հետ երկու անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունը, երկու անգամ՝ Իսպանիայի Գավաթը և մեկ անգամ Սուպերգավաթը:

Անցած մրցաշրջանը Գոմեշը վարձակալությամբ անց է կացրել «Էվերթոնում»։ Անգլիական ակումբի կազմում նա մասնակցել է 29 հանդիպման, խփել է մեկ գոլ և կատարել երկու արդյունավետ փոխանցում։

Share |

Լրահոս

Loading...