ՀՖՖ նախագահը՝ առաջնության նոր ձևաչափի մասին. Նպատակ ունենք ավելացնել մրցակցությունը

13:45 26.06.2019

«Չեմ պատկերացնում, որ առաջնության նոր ձևաչափը ինչ-որ վատ բան տա հայկական ֆուտբոլին»,- ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը կարծում է, որ Բարձրագույն խմբի առաջնության նոր ձևաչափը կմեծացնի մրցակցությունը:

«Այս քայլով մենք փորձում ենք մրցակցությունն ավելացնել, քանի որ թիմն ընդգրկվում է Բարձրագույն խմբում և, անկախ գրանցած արդյունքից ու ցուցադրած խաղից, մնում է Բարձրագույն խմբում: Այս քայլով նպատակ ունենք ավելացնել մրցակցությունը, որպեսզի թիմերի միջև լինի իրական պայքար, իսկ առաջնության վերջին տեղի թիմը լքի Բարձրագույն խումբը: Այդպես մրցակցություն կլինի նաև Առաջին խմբում, որպեսզի առաջին տեղը գրաված թիմը հնարավորություն ստանա խաղալու Բարձրագույն խմբում»


Գալիք մրցաշրջանում Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցելու են 10 թիմեր՝ երկու շրջափուլով։ Կայացած երկու շրջափուլերից հետո լավագույն արդյունք գրանցած վեց ուժեղագույն թիմերը միմյանց միջև պայքարի արդյունքում պարզելու են երկրի չեմպիոնին։ Ինչ վերաբերում է մյուս չորս թիմերին, ապա նրանք ևս պայքարը շարունակելու են միմյանց միջև։ Արդյունքում առաջնության վերջին հորիզոնականը զբաղեցրած թիմը լքելու է Բարձրագույն խմբի առաջնությունը և հաջորդ մրցաշրջանում հանդես է գալու Առաջին խմբում։

Առաջին խմբի չեմպիոնը Բարձրագույն խմբում հանդես գալու ուղեգիր է նվաճելու։

Share |

Լրահոս

Loading...