Բավարիան ցանկանում է գնել Ուսման Դեմբելեին

14:08 26.06.2019

«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն հայտնվել է «Բավարիայի» ուշադրության կենտրոնում, հաղորդում է Sport Bild-ը:

Պարբերականի տեղեկություններով՝ մյունխենյան ակումբը ուշադրություն է դարձրել ֆրանսիացուն «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Լերոյ Սանեի տրանսֆերի հարցում անհաջողության հասնելու պատճառով։

«Բարսելոնան» պատրաստ է քննարկել 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ առաջարկները, քանի որ կատալոնացիները ցանկանում են հետ բերել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին։

«Կապտանռնագույնները»  Դեմբելեին ձեռք են բերելու երկու տարի առաջ՝ 125 մլն եվրոյով։ Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 42 հանդիպման, խփել է 14 գոլ և կատարել է 9 գոլային փոխանցում ։

Share |

Լրահոս

Loading...