Բուֆֆոնը վերադառնում է Յուվենտուս

10:13 26.06.2019

ՊՍԺ-ի նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը մոտ է «Յուվենտուս» վերադառնալուն:

41-ամյա դարպասապահը բանակցում է թուրինյան ակումբի հետ։ Նա համաձայնել է լինել Վոյցեխ Շեսնիի փոխարինողը: Ամենայն հավանականությամբ, դարպասապահ Մատիա Պերինն այս մրցաշրջանում կհեռանա «Յուվենտուսից։ Վերջինս ակումբում անցկացրեց ընդամենը մեկ մրցաշրջան։

Բուֆֆոնը «ՊՍԺ» է տեղափոխվել 2018-ի ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Մինչ այդ նա 17 տարի հանդես էր գալիս «Յուվենտուսում»։ Ֆրանսիայի 1-ին լիգայում իտալացին մասնակցել է 17 հանդիպման և ակումբի հետ դարձել Ֆրանսիայի չեմպիոն: Մրցաշրջանի ավարտից հետո Բուֆոնը հեռացավ ՊՍԺ-ից։

Share |

Լրահոս

Loading...