Բրեյք-դանսն ընգրկվել է 2024թ. Օլիմպիական խաղերի ծրագրի մեջ

15:43 26.06.2019

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) հավանություն է տվել բրեյք-դանսի ընդգրկմանը Փարիզում կայանալիք 2024 թվականի Օլիմպիական խաղերի ծրագրում: Նման որոշում կայացվել է  Լոզանում անցկացված կոմիտեի նիստի ընթացքում։ 

«Այս չորս մարզաձևերը լիովին համապատասխանում են օլիմպիական մարզաձևերի զարգացման մեր ծրագրին։ Նրանք ավելի գենդերահավասարակշռված են, ավելի քաղաքային և թույլ են տալիս պահպանել մեր կապը երիտասարդ սերնդի հետ», - ասել է միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը:

ՄՕԿ-ը հավանություն է տվել 2024թ. Օլիմպիական խաղերին սերֆինգի, ժայռամագլցման և սքեյթբորդինգի ընդգրկմանը ծրագրում, որոնք կընդգրկվեն նաև Օլիմպիադա-2020-ի ծրագրում:

ՄՕԿ-ի պատվիրակները միաձայն հանդես եկան բրեյք-դանսը Փարիզի Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկելու հարցում: Այս մարզաձևը ներկայացնող 16 տղամարդ և 16 կին կխաղարկեն մեդալների երկու հավաքածու:

Share |

Լրահոս

Loading...