Ջեկոն մոտ է Ինտեր տեղափոխվելուն

14:24 26.06.2019

«Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն մոտ է «Ինտեր» տեղափոխվելուն:

Ակումբները գրեթե համաձայնեցրել են 33-ամյա հարձակվողի տրանսֆերը։ Հռոմեացիները կստանան 10 միլիոն եվրո և 18-ամյա հարձակվող Էդոարդո Վերգանիին ձեռք բերելու իրավունք:

Բոսնիացու տեղափոխության պաշտոնական հաստատումը սպասվում է մինչև այս ամսվա վերջ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ կողմերին չէր ստացվում պայմանավորվել, քանի որ «Ինտերը» Ջեկոյի համար ընդամենը 13 մլն եվրո էր առաջարկում, մինչդեռ «Ռոման» ցանկանում էր ստանալ 22 մլն եվրո:

Հիշեցնենք, որ բոսնիացի ֆուտբոլիստը ավարտված մրցաշրջանում մասնակցել է 33 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...