Դավիդ Սիլվան հայտարարել է Մանչեսթեր Սիթիից հեռանալու մասին

11:00 26.06.2019

«Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Դավիդ Սիլվան հայտնել է, որ 2019/20 մրցաշրջանը վերջինը կլինի իր համար անգլիական ակումբի կազմում:

«Սա կլինի վերջին մրցաշրջանը: 10 տարին լիովին բավական է: Ի սկզբանե ակումբը խոսում էր 2 տարվա մասին, բայց ես որոշցի մնալ ևս մեկ տարի, դրա համար էլ կավարտեմ ակումբ գալու պահից 10 տարի անց: Սա լինելու է եզրափակիչ շրջապտույտ: Ես ընտանիք ունեմ, ուզում եմ նրանց հետ ավելի շատ ժամանակ անցկացնել», - Սիլվայի խոսքերն է մեջբերել Daily Mail-ը:

33-ամյա Սիլվան «Մանչեսթեր Սիթի» էր տեղափոխվել «Վալենսիայից», 2010 թվականին: Տրանսֆերն այն ժամանակ արժեցել էր 28.75 միլիոն եվրո:

«Քաղաքայինների» կազմում իսպանացին 4 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, 4 անգամ հաղթել է անգլիական լիգայի Գավաթը, 2 անգամ՝ Անգլիայի Գավաթը, ինչպես նաև 2 անգամ դարձել է Անգլիայի Սուպերգավաթի հաղթող:

Ավարտված մրցաշրջանում Սիլվան մասնակցել է 33 խաղի, դարձել է 6 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...