Կավանին գերվստահ հայտարարություն է արել կապված իր ապագայի հետ

19:49 26.06.2019

ՊՍԺ-ի ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին, կարծես թե, կողմնորոշվել է իր ապագայի հարցում։

Ինչպես տեղեկացնում է L'Equipe-ն, 32-ամյա ֆուտբոլիստը վստահեցրել է, որ մնալու է փարիզյան ակումբում մինչև իր պայմանագրի ժամկետի ավարտը։ Այն լրանում է 2020 թվականի ամռանը։

«Ես երջանիկ եմ ՊՍԺ-ում։ Ես ուզում եմ մինչև պայմանագրիս ժամկետի ավարտը խաղալ այստեղ»,-ՊՍԺ-ի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։

Կավանին հանդես է գալիս ֆրանսիական ակումբի կազմում 2013 թվականից։ ՊՍԺ-ի կազմում Կավանին մասնակցել է 279 հանդիպման։ Այդ խաղերում նա 193 գոլ է խփել ու 40 գոլային փոխանցում է կատարել։

Share |

Լրահոս

Loading...