Պաշտոնական․ Յասպեր Սիլեսենը հեռացավ Բարսելոնայից

23:56 26.06.2019

«Բարսելոնան» հայտարարել է Յասպեր Սիլեսենի հեռանալու մասին։ 

Ինչպես հաղորդում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը, հոլանդացի դարպասապահը տեղափոխվում է «Վալենսիա»։ «Չղջիկները» 35 միլիոն եվրո են վճարել Սիլեսենի համար։ 

Յասպեր Սիլեսենը «Բարսելոնայի» կազմում անց է կացրել երեք մրցաշրջան։ Այս ընթացքում նա 32 հանդիպման է մասնակցել և հասցրել է կատալոնական ակումբի հետ 5 տիտղոս նվաճել։ 

Share |

Լրահոս

Loading...