Բուֆֆոնի գործակալը խոսել է նրա՝ Յուվենտուս վերադարձի մասին

12:00 26.06.2019

Սիլվանո Մարտինան՝ ՊՍԺ-ի իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնի գործակալը, հաստատել է այն տեղեկությունը, որ իր հաճախորդը կարող է վերադառնալ «Յուվենտուս»: 

«Առայժմ դա պարզապես գաղափար է», - գործակալի խոսքերն է մեջբերել Sportitalia-ն: 

41-ամա Բուֆֆոնը իր նախկին թիմ կվերադառնա անվճար, քանի որ ՊՍԺ-ի հետ նրա պայմանագիրն ավարտվում է հունիսի 30-ին: Ավարտված մրցաշրջանում Բուֆֆոնը ակումբային մակարդակում 25 խաղ է անցկացրել, որոնցում բաց է թողել 25 գոլ: ՊՍԺ-ի հետ նա դարձավ Ֆրանսիայի չեմպիոն:

Բուֆֆոնը «Յուվենտուսում» խաղացել է 2001-ից 2018 թվականներինհ: Թուրինյան ակումբի կազմում նա 9 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, 4 ագամ հաղթել է ազգային Գավաթը, ինչպես նաև 5 անգամ նվաճել է երկրի Սուպերգավաթը:

Share |

Լրահոս

Loading...