Դարպասապահ Վարդան Շահատունին տեղափոխվեց Լոռի

20:30 26.06.2019

«Լոռին» հերթական համալրումն ունի։ Վանաձորյան ակումբ է տեղափոխվել Հայաստանի երիտասարդական հավաքականի թեկնածու Վարդան Շահատունին:

21-ամյա դարպասապահը Վանաձոր է եկել Երեւանի «Փյունիկից», որտեղ անցկացրել է ամբողջ մանկապատանեկան կարիերան: Շահատունու հետ «Լոռին» կնքել է երկու տարվա պայմանագիր։ 

Շահատունին Հայաստանի Մ17 հավաքականի կազմում մասնակցել է 6, Մ19-ում՝ 3 հանդիպման: 

Հայաստանի Բարձրագույն խմբի նախորդ առաջնությունում «Լոռին» զբաղեցրել է հինգերորդ տեղը, իսկ գավաթի խաղարկությունում հասել էր եզրափակիչ, որտեղ 0-1 հաշվով զիջել էր Երևանի «Ալաշկերտին»։ 

Share |

Լրահոս

Loading...