Սիմեոնե. Մեսսիին ոչինչ չի անհանգստացնում, նա պարզապես ուզում է հաղթել

11:14 26.06.2019

Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կարծիք է հայտնել «Բարսելոնայի» ու Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի մասին:

«Մեսսին բացառիկ է նրանով, որ իրեն ոչինչ չի անհանգստացնում: Նա պարզապես ուզում է հաղթել ու նպատակներ դնել: Միակ բանը, որ նրա համար կարևոր է՝ ունենալ թիմ, որը կմտածի հաղթանակի մասին, իսկ ինքը՝ գոլերի մասին:

Բոլորը մտածում են, թե նա մրցակցում է Մարադոնայի հետ, պատմության հետ: Իմ կարծիքով՝ Մեսսին մրցակցում է միայն Ռոնալդուի հետ: Այդ մրցակցությունը նրանց երկուսին էլ ավելի լավն է դարձել:

Հնարավոր է՝ նա ցանկանում է դառնալ աշխարհի չեմպիոն ու հաղթել Ամերիկայի Գավաթը, բայց նա մրցակցում է միայն Ռոնալդուի հետ, որպեսզի որոշվի, թե ով է ավելի լավը», - Սիմեոնեի խոսքերն է մեջբերել La Nacion-ը:

Մեսսին «Բարսելոնայի» սան է և թիմնական թիմում խաղում է 2003 թվականից: Կատալոնական թիմի կազմում նա արդեն նվաճել է 34 տիտղոս:

Share |

Լրահոս

Loading...