Բարսելոնան վաճառել է Դեկուին և Ռոնալդինյոյին, որպեսզի փրկի Մեսսիին

23:44 26.06.2019

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Գլեբը հետաքրքրիր բացահայտումներ է արել՝ նշելով, թե ինչ պատճառաբանությամբ է կատալոնական ակումբը վաճառել Դեկուին և Ռոնալդինյոյին։ 

«Մի անգամ Ռոնալդինյոն և Դեկուն հարբած վիճակում ժամանեցին մարզման։ Դա էր պատճառը, որ 2008-ին ակումբը վաճառեց նրանց։ «Բարսելոնայում» կար մտավախություն, որ նրանք նույն ճանապարհով կտանեն երիտասարդ Մեսսիին։ «Բարսելոնան» վաճառեց նրանց Մեսսիին փրկելու համար։ 

Անկեղծ ասած, ես չէի ուզում տեղափոխվել «Բարսելոնա»։ Ես ուզում էի մնալ «Արսենալում», կամ էլ տեղափոխվել «Բավարիա»։ Սակայն գործակալները ասում էին, որ Գվարդիոլան ուզում է քեզ տեսնել իր թիմում»,-Գլեբի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։

2008-2011 թվականների ընթացքում Ալեքսանդր Գլեբը հանդես է եկել «Բարսելոնայի» կազմում։ 

Share |

Լրահոս

Loading...