Իրանցին, օգտվելով Մեսսիի հետ նմանությունից, ինտիմ հարաբերություններ է ունեցել 23 աղջիկների հետ

14:36 26.06.2019

Իրանցի տղամարդը Լիոնել Մեսսիի հետ արտաքին նմանությունից օգտվելով՝ գայթակղել է աղջիկներին և ինտիմ հարաբերություններ ունեցել նրանց հետ: 

Առնվազն 23 տուժողներ դատի են տվել 27-ամյա Ռեզա Պարաստեշնին: Այս մասին հայտնում է ֆրանսիական Insolite TV պարբերականը։

Իրանցին առաջին անգամ չէ, որ սկանդալի մասնակից է դառնում։ Մի քանի տարի առաջ ոստիկանությունը ձերբակալել էր նրան հասարակական կարգը խախտելու համար, երբ իրանցին «Բարսելոնայի» մարզաշապիկով դուրս էր եկել մեքենայից և խցանում ստեղծել ճանապարհին, քանի որ հարյուրավոր մարդիկ ցանկացել են լուսանկարվել նրա հետ: 

Share |

Լրահոս

Loading...