Մինսկ-2019. Այսօր պայքարի մեջ կմտնի Հայաստանի 10 ներկայացուցիչ

10:22 26.06.2019

Մինսկում ընթացող 2-րդ Եվրոպական խաղերի 6-րդ մրցումային օրը Հայաստանը ներկայացուցիչներ կունենա բադմինտոն, բռնցքամարտ, ըմբշամարտ և հրաձգություն մարզաձևերում։

Ինչպես հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը, բադմինտոնիստ Լիլիթ Պողոսյանը երրորդ հանդիպումը կանցկացնի Երևանի ժամանակով 17։20-ին։

Բռնցքամարտիկներից ռինգ դուրս կգան Բարեղամ Հարությունյանը (52 կգ), Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ), Անուշ Գրիգորյանը (51 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ) և Գոռ Ներսեսյանը (81 կգ)։ Մենամարտերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 16։00-ին։

Ըմբիշներից պայքարի մեջ կմտնեն ազատ ոճային Վալոդյա Ֆրանգուլյանը (65) և Սարգիս Հովսեփյանը (97 կգ)։ Նախնական գոտեմարտերը կսկսվեն Երևանի ժամանակով 12։20-ին։

Հրաձիգ Հրաչիկ Բաբայանը կմեկնարկի Երևանի ժամանակով 10։45-ին։

Share |

Լրահոս

Loading...