Մինսկ-2019․ Բարեղամ Հարությունյանը պարտվեց 1/4 եզրափակչում

16:59 26.06.2019

52 կգ քաշային բռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը պարտվեց Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի 1/4 եզրափակչում, տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հարությունյանի մրցակիցն Իսպանիայի ներկայացուցիչ Գաբրիել Էսկոբարն էր, ում հայ բռնցքամարտիկը պարտվեց 0։5 հաշվով։

Հիշեցնենք, որ Բարեղամ Հարությունյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 4։1 հաշվով հաղթել էր Բելառուսի ներկայացուցիչ Էմիլ Ալիևին։

Հունիսի 26-ին հայ բռնցքամարտիկներից ռինգ դուրս կգան նաև Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ), Անուշ Գրիգորյանը (51 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ) և Գոռ Ներսեսյանը (81 կգ)։

Share |

Լրահոս

Loading...