Մինսկ-2019. Գուրգեն Հովհաննիսյանը պարտվեց գերմանացի բռնցքամարտիկին

18:25 26.06.2019

91+ կգ քաշային բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանը պարտվեց Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի 1/4 եզրափակչում:

Մեր մարզիկի մրցակիցը գերմանացի Տիաֆակ Նելվին էր, ում հայ բռնցքամարտիկը պարտվեց 2:3 հաշվով:

Գուրգենը 1/16 եզրափակչում հաղթել էր Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող Վելետիկ Դուսանին, իսկ 1/8 եզրափակչում՝ թուրք բռնցքամարտիկ Իլյաս Մուչահիտին: 

Հիշեցնենք, որ 52 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը նույնպես պարտվել էր 1/4 եզրափակչում:

Share |

Լրահոս

Loading...