Մոուրինյու. Ցանկանում եմ միայն հաղթել, 7-րդ կամ 9-րդ տեղը ինձ համար չէ

15:21 26.06.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» և «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ ցանկանում է մարզել միայն հավակնոտ թիմ:

«Ես հաստատ գիտեմ, թե ինչ չեմ ուզում։ Ես ցանկանում եմ խաղալ հաղթելու համար։ Եթե դա ինձ չի հաջողվում, ապա դա իմ, խաղացողների ու ակումբի խնդիրն է։ Բայց ինձ պետք է մի նախագիծ, որտեղ զգում եմ, որ աշխատում եմ միայն հանուն հաղթանակի։

Եթե ինչ-որ մեկն ինձ առաջարկի 10-ամյա հիանալի պայմանագիր, բայց թիմի նպատակը լինի աղյուսակի առաջին կեսը, իսկ հիանալի արդյունք համարվի 7-րդ, 8-րդ կամ 9-րդ հորիզոնականները, ապա դա ինձ համար չէ: Ես միայն պայքարում եմ հանուն հաղթանակի», - պորտուգալացի մասնագետի խոսքերը փոխանցում է Goal.com-y:

Մոուրինյուն «Մանչեսթեր Յունայթեդից» հեռացվել էր դեկտեմբերին։ Վերջերս մարզիչը հայտարարել է, որ կարող է փորձել իրեն որպես ազգային հավաքականի գլխավոր մարզիչ:

Share |

Լրահոս

Loading...