Հոլանդացի հարձակվողը տեղափոխվեց Արարատ-Արմենիա

11:43 26.06.2019

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» հայտարարեց հերթական տրանսֆերի մասին: Ակումբի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ թիմը համալրել է 31-ամյա հոլանադացի ֆուտբոլիստ Ֆուրջել Նարսինգը:

Նարսինգը խաղում է հարձակման եզրում՝ հիմնականում հանդես գալով ենթահարձակվողի կամ հարձակվողի դիրքում: Կարիերայի ընթացքում պաշտպանել է «ԱԶ Ալկմար», «Վոլենդամ», «Ցվոլե», «Կամբուր» և մի շարք այլ ակումբների գույներ: «Ցվոլեի» կազմում դարձել է հոլանդական Երկրորդ լիգայի չեմպիոն ու երկրի գավաթակիր: 

«Արարատ- Արմենիա» ֆուտբոլիստը տեղափոխվել է «Դե Գրաֆսհապից», որի կազմում նախորդ մրցաշրջանում մասնակցել է 33 խաղի՝ դառնալով 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...