Աղբյուր․ Տոտենհեմը մոտ է Նդոմբելեին գնելուն

00:19 26.06.2019

Լոնդոնի «Տոտենհեմը» ամառային տրանսֆերային պատուհանի առաջին ձեռքբերմանը շատ մոտ է։ 

Ինչպես տեղեկացնում է Gianluca Di Marzio-ն, «խցանները» համաձայնության են հասել «Լիոնի» հետ Տանգի Նդոմբելեի տրանսֆերը գնելու համար։ «Տոտենհեմը» 62 միլիոն եվրոյի է վճարելու ֆրանսիացի ֆուտբոլիստի տեղափոխության համար։ Հաղորդվում է, որ առաջիկա ժամերի ընթացքում արդեն Նդոմբելեն Լոնդոն է ժամանելու և բուժզննում է անցնելու։ Պայմանագրի վերջնական ձևակերպման համար մնացել են մի քանի կետեր։ 

Տանգի Նդոմբելեն 22 տարեկան է։ Ավարտված մրցաշրջանում «Լիոնի» կազմում նա մասնակցել է 49 հանդիպման։ Այդ խաղերում ֆրանսիացի կիսապաշտպանը 3 գոլ է խփել ու 8 գոլային փոխանցում է կատարել։ 

Լոնդոնի «Տոտենհեմի» համար սա առաջին տրանսֆերը կլինի երկու տարվա ընթացքում։ Նախորդ տարի նրանք ոչ մի ֆուտբոլիստի չէին գնել։ 

Share |

Լրահոս

Loading...