Պատրիկ Վիեյրան Նյուքասլը գլխավորելու հիմնական թեկնածուն է

21:00 26.06.2019

Անգլիական «Նյուքասլը» շարունակում է նոր գլխավոր մարզչի փնտրտուքները։ 

Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, ակումբը գլխավորելու հիմնական թեկնածուն Պատրիկ Վիեյրան է, ով ներկա պահին մարզում է ֆրանսիական «Նիսը»։ Հաղորդվում է, որ գլխավոր մարզչի պաշտոնում «Նյուքասլը» դիտարկում է ևս երեք տարբերակ։ Հավակնորդների թվում են «Գլազգո Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը, «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի օգնական Միկել Արտետան և «Բորնմութի» գլխավոր մարզիչ Էդի Հաուն։ 

Հիշեցնենք, որ «Նյուքասլը» գլխավորում էր Ռաֆայել Բենիտեսը, ով չկարողացավ ակումբի հետ համաձայնության հասնել նոր պայմանագրի հարցում և հեռացավ ակումբից։ 

Ակումբը գլխավորելու թեկնածուների թվում շոշափվում էր նաև Կլաուդիո Ռանիերիի և Ժոզե Մոուրինյուի անունները։ Վերջինս, սակայն, այսօր իր իսկ հայտարարությամբ ակնարկեց, որ չի պատրաստվում գլխավորել «Նյուքասլը»։ 

Share |

Լրահոս

Loading...