Նեյմարն իր ապագայի վերաբերյալ որոշման մասին կհայտնի Ամերիկայի Գավաթից հետո

15:03 26.06.2019

Բրազիլիայի հավաքականի ու ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը մոտ ժամանակներս լրագրողներին կհայտնի իր ապագայի մասին ու կպատասխանի այն հարցին, թե այս ամառ կտեղափոխվի արդյոք «Բարսելոնա»: Ինչպես հաղորդում է Sky Sports-ը՝ բրազիլացին հայտարարություն կանի Ամերիկայի Գավաթի եզրափակիչ խաղից հետո, որը կկայւանա հուլիսի 7-ին:

Նշվում է, որ Նեյմարը նախքան մրցաշարի ավարտը հրապարակայնորեն իր ապագայի մասին չի խոսի հավաքականում թիմակիցների նկատմամբ ունեցած հարգանքից ելնելով: Սպասվում է, որ 27-ամյա խաղացողը ՊՍԺ-ից հեռանալու մասին կհայտարարի հրապարակավ, ինչը լավ կազդի ֆրանսիական ակումբի և «Բարսելոնայի» միջև բանակցությունների մասին: 

Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդում էին, որ Նեյմարը բանավոր համաձայնության է հասել «Բարսելոնայի» հետ: Կողմերը 5 տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Ընդ որում, բրազիլացին ոչ թե բանակցել է կատալոնացիների հետ, այլ համաձայնել է իրեն ներկայացված պայմանների հետ՝ հասկանալով, թե ակումբի ղեկավարության համար որքան դժվար է լինելու իրականացնել իր տրանսֆերը:

Share |

Լրահոս

Loading...