Բարտոմեուն արել է իր քայլը, ՊՍԺ-ն փակ է բանակցությունների համար

19:41 26.06.2019

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի շուրջ տրանսֆերային շշուկները նոր թափ են հավաքում։

Ինչպես տեղեկացնում է Le Parisien-ը, «Բարսելոնայի» նախագահ Ժոզեպ Բարտոմեուն արել է իր քայլը և փորձել է դուրս գալ բանակցությունների ՊՍԺ-ի ղեկավարության հետ։ Ֆրանսիական ակումբից հայտնել են, որ նրանք փակ են Նեյմարի տրանսֆերի շուրջ բանակցություններ վարելու համար։ ՊՍԺ-ի ղեկավարները նաև նշել են, որ միակ դեպքը, երբ նրանք պատրաստ կլինեն բանակցությունների, կլինի այն դեպքում, երբ Նեյմարը հրապարակայնորեն կխնդրի փարիզյան ակումբին տրանսֆերի հանել իրեն։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նեյմարը Կոպա Ամերիկայի ավարտից հետո հայտարարելու է «Բարսելոնա» վերադառնալու ցանկության մասին։ 

Հիշեցնենք, որ Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել հենց կատալոնական ակումբից 2017 թվականի ամռանը 222 միլիոն եվրոյի դիմաց։ 

Share |

Լրահոս

Loading...