Adidas-ը կարող է նպաստել Պոգբայի՝ Յուվենտուս վերադարձին

15:58 26.06.2019

Պոլ Պոգբայի տրանսֆերի վերաբերյալ «Յուվենտուսի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» միջև բանակցություններում երրորդ կողմ է հայտնվել:

Ինչպես հաղորդում է Corriere dello Sport-ը՝ 26-ամյա կիսապաշտպանի՝ անգլիական ակումբից Իտալիա վերադարձին կարող է նպաստել գերմանական adidas ապրանքանիշը, որը «կարմիր սատանաների» ու «ծեր սինյորայի» տեխնիկական հովանավորն է: Իտալական ակումբի հետ ընկերության հովանավորչական պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պոգբայով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալը»:

Ֆրանսիացի ֆուտբոլիստը «Յուվենտուսում» հանդես է եկել 2012-ից 2016 թվականներին, ինչից հետո 105 միլիոն եվրոյով վերադարձել էր «Մանչեսթեր Յունայթեդ», որի կազմում սկսել է իր կարիերան:

Ավարտված մրցաշրջանում Պոգբան 35 խաղ է անցկացրել ԱՊԼ-ում՝ դառնալով 13 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...