Գվարդիոլա․ Ես կվերադառնամ Բարսելոնա, բայց ոչ որպես ակումբի նախագահ

23:10 26.06.2019

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել է, որ մի օր վերադառնալու է «Բարսելոնա», բայց ոչ որպես ակումբի նախագահ։ 

«Ես վերադառնալու եմ «Բարսելոնա», բայց ոչ որպես ակումբի նախագահ։ Նման պաշտոն զբաղեցնելու համար պետք է պատրաստ լինել և տիրապետել այնպիսի մասնագիտական գիտելիքների, որոնք ես չունեմ։

Ես փորձում եմ լավ մարզիչ լինել, ու կարծես թե, վատ չի ստացվում։ Նախագահ լինելը լրիվ այլ բան է։ Պաշտոնական ճաշկերույթները շատ ձանձրալի են ինձ համար»,-Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Diario Sport-ը։ 

Պեպ Գվարդիոլան մարզչական կարիերան սկսել է «Բարսելոնայում»։ Կատալոնական ակումբի հետ նա երկու անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում 2009 և 2011 թվականներին։ 

Share |

Լրահոս

Loading...