Պերեսը որոշում է կայացրել Պոգբայի տրանսֆերի վերաբերյալ

21:45 26.06.2019

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը որոշում է կայացրել Պոլ Պոգբայի վերաբերյալ։ 

Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը՝ հղում կատարելով Don Balon-ին, «արքայական» ակումբի նախագահը, չնայած Զինեդին Զիդանի խնդրանքներին, չի պատրաստվում մեծ գումարներ ծախսել 26-ամյա կիսապաշտպանին գնելու համար։ Պերեսը շատ լավ հասկանում է, որ ՄՅՈւ-ն հեշտությամբ չի բաժանվելու իր առաջատարից։ Մադրիդյան ակումբի ղեկավար կազմը կարծում է, որ չկա անհրաժեշտություն այդ դիրքի խաղացողի համար նման մեծ գումարներ ծախսելու։ 

Հիշեցնենք, որ Զինեդին Զիդանը հրապարակայնորեն հայտարարել է, որ հավանում է Պոգբայի խաղը։ Ֆրանսիացի ֆուտբոլիստն էլ ամիսներ առաջ նշեց, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար երազանք է «Ռեալում» խաղալը։ 

Մադրիդի «Ռեալը» ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում արդեն իսկ ձեռք է բերել Էդեր Միլիտաոյին, Լուկա Յովիչին, Էդեն Ազարին և Ֆերլան Մենդիին։ 

Share |

Լրահոս

Loading...