Ռեալ Սոսիեդադի նախագահը հաստատել է, որ ակումբը հետաքրքրված է Ռեալի երկու ֆուտբոլիստների ծառայություններով

18:04 26.06.2019

«Ռեալ Սոսիեդադի» նախագահ Խոկին Ապերիբայը հաստատել է, որ ակումբը հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» երկու ֆուտբոլիստների ծառայություններով։ 

Ինչպես փոխանցում է AS-ը, Սան Սեբաստիանը ներկայացնող ակումբի նախագահը նշել է, որ նրանց հետաքրքրությունների շրջանակում են Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը և հարձակվող Բորխա Մայորալը։ Հիշեցնենք, որ ներկա պահին երկու ֆուտբոլիստներին էլ վարձակալական հիմունքներով հանդես են գալիս այլ ակումբների կազմում։ 

Ապերիբայը նշել է, որ «Ռեալ Սոսիեդադը» արդեն երկու-երեք ամիս է, ինչ բանակցում է Էդեգորի հետ։ Վերջնական գործարքի համար անհրաժեշտ է «արքայական» ակումբի ղեկավարության համաձայնությունը։ Հավելենք, որ Մադրիդում մտադիր են Էդեգորին դարձյալ վարձակալական հիմունքներով այլ ակումբ ուղարկել։ 

Ինչ վերաբերում է Բորխա Մայորալին, ապա իսպանացի հարձակվողը ներկա պահին վարձակալական հիմունքներով «Լևանտեում» է։ 

Share |

Լրահոս

Loading...