Ֆեդերերը ժամանել է Լոնդոն․ շվեյցարացին լուսանկար է հրապարակել Ուիմբլդոնի կենտրոնական կորտից

00:44 26.06.2019

Աշխարհի երրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը, կարծես թե, անհամբերությամբ է սպասում իր սիրելի մրցաշարի՝ Ուիմբլդոնի մեկնարկին։ 

Գերմանիայի Հալլե քաղաքում կայացած ATP 500 շարքի մրցաշարում հաղթելուց հետո 37-ամյա շվեյցարացին ընդամենը երկու անց արդեն ժամանել է Լոնդոն, որտեղ հուլիսի 1-ից 14-ը կայանալու է Մեծ սաղավարտի տարվա երրորդ մրցաշարը՝ Ուիմբլդոնը։ 

Ռոջերը լուսանկար է հրապարակել Լոնդոնի գլխավոր կորտից։ Ուիմբլդոնի մրցաշարերի 8-ակի հաղթողը պարզ գրառում է արել լուսանկարի հետ մեկտեղ։

«Վերադարձ»․ Ահա այսպես է ողջունում Լոնդոնի շվեյցարացին։ 

Ուիմբլդոնի տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը սերբ Նովակ Ջոկովիչն է։ Նախորդ տարվա մրցաշարում Ռոջեր Ֆեդերերը պայքարից դուրս է մնացել քառորդ եզրափակչում։ Այդ ժամանակ շվեյցարացու ճանապարհին կանգնեց Կևին Անդերսոնը։ 

Share |

Լրահոս

Loading...